ԲԴԽ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում


ԲԴԽ-ի շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում:

Մասնակիցները պահանջում են  չխոչնդոտել անցումային արդարադատության ստեղծմանը: Նրանք նաև պահանջում են այս գործընթացին խանգարող ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի  հրաժարականը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի լուծարումը: Պատճառն այն է, որ  դատական համակարգի նկատմամբ վստահություն չկա: Ըստ «Ո՛չ Սերժի դատարաններին» նախաձեռնության անդամների,  հասունացել է այն պահը, երբ անհապաղ պետք է ոլորտում կատարվեն բարեփոխումներ:  Ակտիվիստներն  արգելափակել են ԲԴԽ շենքի բոլոր ելքերն ու մուտքերը: Նրանք սա համարում են սաբոտաժ գործող կառավարության  նկատմամբ: Բաղոքի  մասնակիցների պնդմամբ, եթե չբավարարվի իրենց պահանջը, նրանք պատրաստ են արգելափակել նաև Սահմանադրական դատարանի և մյուս բոլոր  դատարանների բոլոր մուտքերն ու ելքերը:

Խաղաղ բնույթ կրող բողոքի ակցիայի  մասնակիցները նախատեսում են ստորագրահավաք  կազմակերպել, որպեսզի դրանով նոր լիազորություններ տան վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ ստեղծված խնդիրը կարողանա արագորեն լուծել:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!