Աշոտ Սարգսյանը համացանցային հարթակում տեղեկացրել է հայկական կողմի հերթական հաջողության մասին։ Հաջողությունը սպորտային ոլորտում է։
Օրերս Բաքվում կազմակերպվել է մարմնամարզության աշխարհի գավաթի մրցարշավը, որին մասնակցել է նաև հայ մարզիկը՝ Վահագն Դավթյանը, ով աշխատում է նաև Երևանի քաղաքապետարանում՝ որպես սպորտի վարչոիթյան պետ։
Վահագն Դավթյանը դարձել է աշխարհի բացարձակ գավաթակիր, ինչը մարմնամարզության աշխարհի գավաթի պատմության մեջ առաջին անգմամ է եղել։
Աշոտ Սարգսյանը մասնավորապես գրել է․ «Բաքվում կայացած մարմնամարզության աշխարհի գավաթին պատմության մեջ առաջին անգամ աշխարհի բացարձակ գավաթակիր է դարձել Երևանի քաղաքապետարանի Սպորտի վարչության պետ Վահագն Դավթյանը: Շնորհավորում եմ»։ Հայը մշտապես հաղթանակներ է տանում, երբ մրցակցությունը ուժով է տարվում, այլ ոչ բայրաքթարներով։
Համացանցային տիրույթում կարելի է հանդիպել օգտատերերի ոգևորությանն ու հպարտությանը և ջերմագին նորհավորանքներին։ Անկեղծորեն շնորհավորում ենք սպորտսմենին և մաղթում ուժ ու կորով։