Բարի լուր․ ևս մեկ հայկական ընտանիք լցվեց մանկան ճիչով․ անմահ հերոսի մայրը կրկին մայրացել է


2020 թվականից ի վեր հայ ազգին ողբերգություններն են հետևում և արևի լույսը կարծես չի էլ ուզում երևալ։

Ողբերգությունների ցավն ու անորոշությունը դեռ կախված է հայոց ազգի գլխին, սակայն լավատեսությունը չպետք է կորցնել և ապագայի հանդեպ մեծ հավատով քայլերը հստակորեն առաջ դնել և շաժվել, բարձրանալ առաջ։

Շտապում ենք հայտնել բարի լուր․ լույս աշխարհ է եկել մի տղա, ով լույս ու ջերմություն է բերել հյակական մի ընտանիքում, որտեղ լույսն առհավետ մարել էր։

Անմահացած Նարեկ Հարությունյանը դարձավ իր ընտանիքի անվերջանալի կարոտը, ափսոսանքն ու սրտի ցավը, խոր վերքը։ Եվ ահա լույս աշխարհ եկավ նրա եղբայրը՝ սփոփելու մայրիկի սրտի խոր ցավը։

Բարի գալուստ, փոքրիկ գանձ։ Հայոց մայրերին  խոնարհում։ Հենց նրանց շնորհիվ է հայ ազգը ապրում, նրանք են մեր հայրենիքի ամուր սյունն ու ապավենը։ Շնորհավորում ենք ընտանիքին նոր ծնունդի առիթով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!