Լույսը հաղթելու է համատարած խավարին… Հազարավոր հերոսներ ունեցանք, որն այքան շատ ցավ ու կսկիծ է պատճառում: Այս ցավն անբուժելի ու անանցանելի է հայ ազգի համար։

Հազարավոր այս հերոսներն անմահ են, նրանք մշտապես կապրեն մեր սրտերում, մտքերում ու խոսքում։ Իսկ հերոսները վերածնվում են։ Վերածնվում են ապրեցնելու և կյանքի վերադարձնելու կենդանի անշնչացածներին։

44-օրյա պատերազմին հերոսացած Նորիկ Վարդանյանը լքեց օջախն ու միացավ հերոսների շարքերին։ Այսքան ժամանակ օջախը դատարկ ու անձայն էր։

Շտապում ենք հայտնել անչափ բարի ու ապրեցնող լուրը։ Նորիկ Վարդնյանի ծնողները զույգ երեխաներ են ունեցել՝ Դավիթ և Տաթև։

Այս հրաշքները լույս աշխարհ են եկել ոչ միայն ապրեցնելու աչքը ջուր դարձած ծնողներին և նրանց կյանքի կոչելու, այլև եկել են ապացուցելու աշխարհին, որ հերոսները վերածնվում են, վերածնվում են և ապացուցում՝ հանուն ինչի ընկան։ Փառք հերոսներին։