Սիրված արտիստուհի Աննա Դովլաթյանին թեև բեմում չենք տեսնում, սակայն նա սերտ շփումներն ու կապը երկրպագուների հետ պահպանում է համացանցային տիրույթում իր ակտիվությամբ և նրանց հետ հարց ու պատասխան ձևաչափում անցկացվող շփումներով։

Վերջին շրջանում երգչուհին է՛լ ավելի է մեծացրել համացանցային իր ակտիվությունը։ Նա սիրով ցույց է տալիս հետևորդներին ընտանեկան իրադարձություներ․ տոներ, հանգիստ և այլն։

Աննայի հրապարակումներում գերակշռում է նրա դուստրը՝ Կարինան, ով 2,5 տարեկան է արդեն։ Կարինան ակտիվ և շատ խելացի փոքրիկ է։

Գաղտնիք չէ, որ Աննայի և Դավիթի ընտանիքում է ապրում նրանց ընտանի կենդանին՝ շունը, որը ընտանիքի անդամի պես է։ Կարինան շնիկին ուղղակի պաշտում է և շատ ժամանակ է անցկացնում նրա հետ։

Եվ ահա մայրիկը սիրով մի հոլովակ է ներկայացրել, որտեղ ցույց է տվել, թե ինչպես է Կարինան շփվում և խաղում շնիկի հետ քնելուց առաջ։ Այն կարող եք դիտել վարը կցված տեսանյութում։