«Բայց էս մեկը սիրել եմ, ինչ մեղքս թաքցնեմ․․․»․ Լյուսի Հայրապետյանը պատմել է, թե ինչ նվերներ չի սիրում


Լյուսի Հայրապետյանը շարունակում է իր մեծ ակտիվությունը համացանցային հարթակում, որտեղ պատմում է հինականում աշխատանքային գործունեության մասին, իսկ առավել սակավ՝ անձնական կյանքի մասին։

Լյուսին սիրում է ճամփորդել և ապրել ազատ կյանքով։ Մոդելը, իսկ այժմ արդեն նաև դերասանուհին ներկայացրել է նոր ֆոտոշարք, որտեղ վարդերի հսկա փնջով է։

Լուսանկարներից կից Լյուսին նշել է,որ հսկա փնջերը այդքան էլ չի սիրում, սակայն միևնույն պահին խոստովանում է, որ վերջինս հավանել է։ Նա կարծում է, որ ինքը պետք է սովորի նման փնջեր ստանալուն, կամ պետք է նվիրողը սովորի, որ Լյուսին չի հավանում նման փնջեր։

Մոդելը մասնավորապես գրել է․ «Ի պատասխան՝ իմ ճաշակի՝ զռլամա բուկետներ չսիրելու։ Կամ պետք է սովորեմ, կամ պետք է սովորեն։

Վերջինն ավելի հավանական է՝ ինձ ուրախացնելու գլխավոր նպատակը վկա: Հ.Գ. Բայց էս մեկը սիրել եմ, ինչ մեղքս թաքցնեմ»։


Понравилась статья? Поделиться с друзьями: