Ուզո՞ւմ եք զարմացնել ձեր հարազատներին, հյուրերին և համեղ ու արտասովոր մի բան մատուցել, ապա հետևեք մեր բաղադրատոմսին և հեշտորեն ու հմտորեն պատրաստեք անչափ նուրբ, համեղ ու քաղցր այս քաղցրիկները և հավատացեք՝ այն բոլորին է դուր գալու։
Անհրաժեշտ է՝
Որպեսզի ամեն բան արագ և արթ ընթանա, վերցրեք պատրաստի շերտավոր խմոր
Բալ — 500 գ
Շաքարավազ — 50 գ
Օսլա եգիպտացորենի — 25 գ
Հավկիթ — 1 հ․ (բլիթների վրա քսելու համար)
Եթե նկատեցիք, բաղադրամասերն աչափ պարզ ու հասարակ են և քիչ քանակությամբ։ Բալը այս եղանակին կարելի է նաև վերցնել սառեցված վիճակում։ Նախ և առաջ հարկավոր է շաքարավազով եփել բալը։ Բալի վրա լցնել մնացած բոլոր բաղադրիչները և եփել միրգը մինչ խտանալը։
Գրտնակել խմորները և ստանալ ուղղանկյունիներ, որոնց վրա դնել եփված սառեցված բալը և տալ կարկանդակի տեսք, , ինչպես պատկերված է կցված լուսանկարում։ Պատել հարած հավկիթով։
Տեղափոխել յուղաթղթով նախապատրաստած ձևամանի մեջ, ապա՝ ջեռոց և թխել մինչ բլիթները կոսկեգունեն։ Մատուցել առատ շաքարի փոշի ցանելուց հետո։