Նանե Իսրայելյանը, ով հանրության շրջանում հայտնի է որպես սկանդալային հարցեր ուղող լրագրող, այս անգամ կրկին հայտնվել է քննարկումների կիզակետում։

Լրագրողն այս անգամ մոտեցել և հարցեր է ուղղել Սերժ Սարգսյանին։ Այն տեղի է ունեցել երեկ, երբ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադները հավաքում էին վրանները։ Նանե Իսրայելյանը Սարգսյանին ուղղել է մի հարց, որը տարիներ շարունակ պտտվում է հանրության շրջանում։

Երբ լրագրողը ցանանում էր մոտենալ նախագհաին, նրան թույլ չէին տալիս, ամեն բան անում էին, որպեսզի Նանեն չմոտենա և որևէ հարց չուղղի, սակայն լրագրողն, այնուամենյանիվ, բարձրաձայն հնչեցրեց իր հարցը․ «Բադեն-բադեններում պարտվել եք ժողովրդի փողերը, ի՞նչ կասեք»։

Սերժ Սարգսյանը ոչինչ չպատասխանեց։ Նա նախընտրեց ուղղակի հեռանալ տվյալ տարածքից մի խումբ համախոհների հետ։

Իսկ Նանեն արձանագրեց, որ Սերժ Սարգսյանը վախենում է և մի խումբ մարդիկ պաշտպանում էին Սարգսյանին Նանե Իսրայելյանից։ Այս մասին դիտեք վարը կցված տեսանութում։