Արփի Գաբրիելյանը որդու հետ լուսանկար է հրապարակել՝ հուզիչ գրառմամբ


Գեղեցկուհի դերասանուհի և երգչուհի Արփի Գաբրիելյանը, որը հուլիսի չորսին որդի է պարգևել ամուսնուն՝ երգիչ Միհրան Ծառուկյանին, րոպեներ առաջ նորածին բալիկի հետ լուսանկար է հրապարակել՝ անչափ հուզիչ մակագրությամբ։

Նորաթուխ մայրիկը գրել է․ «Իմ Տղա… Իմ Աստծո պարգև… Քեզ երկա՜ր էի սպասել…»։

Նա զետեղել է սև — սպիտակ լուսանկար՝ որդուն ջերմորեն գրկած։ Արփին մուգ գույնի խալաթ է կրում, իսկ փոքրիկ Ռոբերտը զոլավոր բոդի։ Մայրական սիրո ու քնքշանքի իսկական մարմնացում է Արփիի այս հրաշալի կերպարը։

Նա այնքան պինդ ու ջերմ է գրկել բալիկին, որ, պարզապես, հիացմունքի է արժանի։

Արփիի հետևորդները բազում մեկնաբանություններ են գրել լուսանկարի վերաբերյալ՝ լավագույնը մաղթելով հրաշք բալիկին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Միհրանը նույնպես հաստատել էր որդու լույս աշխարհ գալը՝ նրա հետ հուզառատ լուսանկար զետեղելով։ Այսօր էլ նույնն Արփին արեց՝ հուզելով անխտիր բոլորին։


Понравилась статья? Поделиться с друзьями: