Քաղաքական վերլուծաբան, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը համացանցային իր հարթակում հանրայնացրել է ռուսական այն փաստաթուղթը, որտեղ ՌԴ Պաշտպանության նախարարությունը պաշտոնական փաստաթուղթ է հրապարակել, Լեռնային Ղարաբաղը Հանրապետություն է անվանել։

Փաստաթուղթը լայն տարածում է ստացել։ Փաստաթղթին Սաֆարյանը գրառում է կցել, որտեղ անդրադարձել է ադրբեջանական հիստերիային։

Նա նշել է, որ հրապարակման նպատակը իրականությունը ցույց տալու համար է։ Ապա հավելել է, որ ադրբեջանական կայքերը շուտով կսկսեն գործել։

Նա մասնավորապես գրել է․ «Ադրբեջանում ճչում են արդեն ՌԴ Պաշտպանության նախարարության այսօրվա՝ սեպտեմբերի 3-ի թվագրությամբ պաշտոնական փաստաթղթի համար, որտեղ Արցախը հիշատակվել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Այն hրապարակում եմ, քանի որ Ալիևի շայկան մեծից փոքր իրեն պատեպատ է տալիս։

Փաստաթուղթը տվել են Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի պրոռեկտորի ձեռքը ու արդեն մուղամի տակ կոնցերտ է թվիթերում․․․ Շուտով հիսթերիային կմիանան նաև կայքերը»։