«Արտակարգ ծնունդ». ահա թե ինչպես են նշում Արմեն Մուրադյանի ծննդյան օրը գործընկերները


ԵՊԲՀ ռեկտոր, հայտնի ու սիրված մասնագետ Ա. Մուրադյանն այսօր տոնում է ծննդյան քառասունութամյա հոբելյանը: Նա այն մասնագետներից է, ով անգնահատելի ավանդ ունի հայկական առողջապահական համակարգի զարգացման գործում:

Ա. Մուրադյանը, տարիներ շարունակ առողջապահական ոլորտում զբաղեցնելով ղեկավար պաշտոններ, մշտապես կարևորել է բժշկական համակարգի առաջընթացն ու իր գործունեությամբ նպաստել դրան:

Այսօր նրա գործընկերներն ու նրա հսկողության տակ գտնվող հիվանդները անակնկալ են մատուցել հոբելյարին՝ ուրախացնելով ու գնահատանքի ժեստ մատուցելով նրան:

Հիվանդանոցային համալիրի բակում շնորհավորական արտահայտության տառերով, շամպայնով և շնորհավորական երաժշտությամբ հոբելյարին սպասող անձիք Ա. Մուրադյանին դիմավորել են ջերմ բարեմաղթանքներով և բարձր տրամադրությամբ:

Այս գեղեցիկ պահը նկարահանել և հանրայնացրել է Ա. Մուրադյանի գործընկերներից Շուշան Դանիելյանը: Հանրայնացրած վիդիոնյութին կից Շ. Դանիելյանը նաև մեկնաբանություն է թողել՝ գրելով, որ հարկ է կյանքն այնպես ապրել, որ կարողանաս նմանատիպ գնահատանքի արժանանալ:

Տեսանկարահանված վիդիոնյութը ներկայացնում ենք կից:

«Արտակարգ» ծնունդ !!!Մարդը պետք է իր կյանքում ճիշտ ապրի, որ նման վերաբերմունքի արժանա!!!Առողջություն բոլորին …

Опубликовано Shushan Danielyan Пятница, 10 июля 2020 г.


Понравилась статья? Поделиться с друзьями: