Վերջին ժամանակահատվածում ցավալի կերպով ավելացել են բալիկների հետ կապված դժբախտ դեպքերը, որոնք ունենում են ցավալի հանգուցալուծումներ: Մասնավորապես հաճախադեպ են դարձել բազմահարկ շենքերի պատուհաններից երեխաների վայր ընկնելու դեպքերը:
Դեռ առավոտյան ցավով տեղեկացանք, որ Գյումրու տներից մեկի պատուհանից վայր ընկած բալիկը, մի քանի օր շարունակ անգիտակից վիճակում հիվանդանոցային վերահսկողության պայմաններում գտնվելուց հետո, ի վերջո մահացել է:
Քիչ առաջ մեկ այլ նմանօրինակ ցավալի դեպք էլ երևանյան հիվանդանոցում է գրանցվել: Երեկ Ավան Առինջ համայնքից մեկ տարեկան փոքրիկ տղայի են Արաբկիրի հիվանդանոցային համալիր փոխադրել: Մեկ տարեկան բալիկը ևս ընկել էր տան չորրորդ հարկի պատուհանից:
Երեխայի կյանքի համար Արաբկիր կենտրոնի բժշկական անձնակազմը շարունակում է համառորեն պայքարել: Ոստիկանական ներկայացուցիչները քննություն են սկսել:
Միաժամանակ հորդոր է հանրայնացվել, որով ծնողներին հիշեցնում են վերջին շրջանում այսօրինակ դեպքերի աճի մասին ու խնդրում առավել զգոն և ուշադիր լինել փոքրերի նկատմամբ: