Արսեն Թորոսյանը, ֆեյսբուքի միջոցով հայտնեց իր անհանգստությունը կորոնավիրուսային իրավիճակի մասին։ Նա խնդրում է մարդկանց անցնել սահմանափակումների ինքնուրույն և գիտակցված։ Նախարարը հորդորում է սահմանափակել բոլոր հնարավոր շփումները մարդկանց հետ։
Շաբաթ և կիրակի օրերին դուրս չգալ տանից, խնջույքների չգնալ,քաղաքից դուրս չգնալ,խուսափել երեկոյան զբոսանքներից։Նախարարը ընդգծում է,որ չենք կարող անցնել տոտալ սահմանափակումների, ապա անհրաժեշտ է,որ ամեն մարդ, ինքնուրույն իր համար, իր անձի համար,կիրառի սահմանափակումներ։ Այսօրվա թվերը ևս հուսադրող չեն,վարակվել է 736 մարդ,բուժվել՝205։
Թվերը հայտնում են, որ երկրում վարակը չի նահանջում։ Թորոսյանն ասում է ՝ մեզ հարկավոր է գիտակցված լոքդաուն,սակայն փողոցային ակտիվությունը, մարդաշատ փողոցները,բակերը,վկայում են, որ ժողովուրդը միայն հորդորներով չի կարող պահպանել կանոնները։
Ոստիկանական ուժերը քաղաքում շատացել են, դիմակները գրեթե բոլորը կրում են, սակայն մեծ մասը դա անում է,որպեսզի չտուգանվի,և եթե ոստիկանը տարածքում չլինի, ապա նա չի պահպանի կանոնները։
Սա խնդիր է,որի պատճառով վարակը շարունակում է աճել ու աճել՝ չխնայելով քրոնիկ հիվանդություն ունեցող մարդկանց։ Հայաստանին դեռ երկար պայքար է սպասվում այս հիվանդության դեմ։