«Արարատ Միրզոյանը վատ նախագահ էր Ազգային ժողովի, Ալեն Սիմոնյանը էլ ավելի վատ նախագահ է լինելու»․ Լևոն Բարսեղյան


Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր օգտահաշվում անդրադառնալով քաղաքական կարևորագույն հարցերից մեկին՝ անցումային արդարադատությանը, նշել է, որ Արարատ Միրզոյանը լինելով համեստ և  պարկեշտ մարդ՝ չկարողացավ լինել օրենսդիրում  լավ նախագահ։

Այնուհետև կարծիք է հայտնում, որ Ալեն Սիմոնյանը նույնպես չի կարողանալու լինել ԱԺ լավ նախագահ։ Լևոն Բարսեղյանն այդ կարծիքին է, քանի որ նշում է, որ Ալեն Սիմոնյանից ռազմավարական որևէ ելույթ չի լսել ու չի ակնկալում։

Նա մասնավորապես գրել է․ «Արարատ Միրզոյանը պարկեշտ, համեստ մարդ է, բայց վատ նախագահ էր Ազգային ժողովի, այդտեղ ռազմավարական մտածողությամբ ու գաղափարներով մարդ էր պետք,

որի մտքով չանցներ, թե կարելի է էս փոսից երկիրն առանց անցումային արդարադատության կամ առանց իրավապահ համակարգի վեթինգի հանել, մտքով չանցներ, թե անհնար էր անցումային արդարադատություն կամ վեթինգ անել:

Իսկ Ալեն Սիմոնյանը էլ ավելի վատ նախագահ է լինելու, ոչ մի ծրագրային կամ ռազմավարական ելույթ չեմ լսել ու չեմ ակնկալում: Թե նման բան պատահեց, հատուկ կանդրադառնամ ու կասեմ, որ թերագնահատել եմ կարողությունները»։


Понравилась статья? Поделиться с друзьями: