Արամեն և Աննա Թովմասյանը սիրառատ լուսանկարներ են հրապարակել


Հրաշք ամուսնական զույգ Արամեն և Աննա Թովմասյանն առիթի են մասնակցել և հրապարակել շքեղ լուսանկարներ՝ յուրաքանչյուր կադրին կից հիշեցնելով իրենց՝ սիրառատ զույգ լինելու մասին։ Այսպես Արամեն համատեղ լուսանկարին կից գրել է «Ես ու Ես», Աննան՝ «Իմ սեր, իմ մոլորակ»։

Գեղեցկուհին մի քանի լուսանկար է զետեղել՝ հետևորդներին տեղեկացնելով վարսերի գույնի փոփոխության մասին։ Աննան մի քանի օր առաջ էր փոխել գույնը, և հիմա կրկին նոր երանգ է փորձել։

Ոճային գեղեցկուհին ընտրել է անկեղծ բացվածքով կանաչ զգեստ՝ սպիտակ տերևներով։ Հրաշալի զգեստը բացում է Աննայի ուսերը՝ ցուցադրելով գեղեցիկ պարանոցը։ Անկրկնելի է, պարզապես։

Աննան այն համադրել է վարդագույն — բեժ երանգի բարձրակրունկ բոկոտիկների հետ և նույն երանգների պայուսակի հետ։

Գեղեցիկ հարդարված մազերը բաց է թողել՝ ընտրելով նուրբ, բեժ երանգների դիմահարդարում։

Որպես ակցենտ Թովմասյանը գեղեցիկ կլոր ականջօղեր է կրում։


Понравилась статья? Поделиться с друзьями: