Արամեն մեծ ակտիվություն չունի համացանցային տիրույթում, փոխարենը նրա կինը՝ Աննա Թովմասյանը, բավականին ակտիվ է և սիրով ցույց է տալիս հետևորդներին ընտանեկան դրվագներ, որոնք ցույց են տալիս ընտանիքի առօրյան, հանգիստը և ժամանցը։
Աննան և Արամեն երկար ժամանակ երեխաներին հանրությանը ցույց չէին տալիս և նրանց մասնակցությամբ հրապարակումներ չկային, սակայն վերջերս նրանց մասնակցությամբ հրապարակումներ են կատարում։
Երեխաները նույնիսկ նկարահանվել են հայրիկի տեսահոլովակներից մեկում և գեղեցիկ տեսահոլոավակ ստացել, որը սիրվել է երգչի երկրպագուների կողմից։ Օրերս էլ երգչի ընտանեկան հոլովակներից մեկը տարածում է գտել, որտեղ Արամեն դտեր հետ է։
Հոլովակում Արամեի դուստրը՝ Աննա-Մարիան, սանրում է հայրիկի մազերը։ Հոլովակը զվարճալի է ստացվել, քանի որ նման սանրվածքներով Արամեն իրեն զվարճալի էր համարում և ծիծաղում։
Հոլովակում երևում է նաև երգչի որդին։ Վարը ներկայացված տեսանյութում առաջարկում ենք դիտել վերոնշյալ հոլովակը և երգչի ընտանեկան մի քանի այլ լուսանկարներ։