Կենդանիների մասին բազմաթիվ պատմություններ կան, որոնք լեցուն են սիրով և ակամայից միտք ես անում՝ կենդանիներն էլ բանական են և զգացմունքներ ունեն։

Ցանկանում ենք պատմել, որ Խորվաթիայում 2 արագիլներ անիարական սիրով էին սիրում իրար։ Բնակիչները թռչուններին ճանաչել փոքր տարիքից և անուններ են տվել՝ Մալենա և Կլեպետան։ Նրանք միշտ միասին էին, հետո ձագեր ունեցան և ընտանիք կազմեցին։

Մի աանգամ որսորդը վիրավորրել էր Մալենային, ով այլևս թռչել չկարողացավ։ Տաք երկներ չվում էր միայն Կլեպետանը, սակայն մարտ ամսին վերադառնում էր։ Արագիլների զույգը 40 ձագուկներ է ունեցել և նրանց սերն ասես հարատև էր։ Արագիլները մշտապես սիրեցին միմյանց և նրանց համար տարածություն, հեռավորություն գոյություն չունի։

Այս գեղեցիկ սիրո մասին կփաստեն տեղի բնակիչները։ Այս թռչունների մասին կարճ ֆիլմեր են նկարահանվել։ Նրանց հավատարմությունը շարունակում է զարմացնել տեղի բնակիչներին։

Եվ ակամայից հանգում ես այն մտքին, որ մարդ արարածը կենդանիներից դեռ շատ բան ունի սովորելու։ Կենդանական սիրո այս գեղեցիկ օրինակը լավագույնն է։