Բողոքի ակցիա է ընթանում ուղղված ՀԷԿ-երի շահագործման դեմ: Ակտիվիստները Ապարանի շրջանի Արագած գյուղի բնակիչներն են: Նրանք պնդում են, որ այդ բողոքի ցույցը նրա համար է, որպեսզի թույլ չտան ՀԷԿ-երին իրականացնել իրենց աշխատանքները:
Պատճառն այն է, որ այս պահին Արագած լեռան ստորոտին գործող երկու ՀԷԿ-երն իրենցից բնապահպանական աղտոտման մեծ վտանգ են առաջացնում: Մասնավորապես աղտոտում են կարևոր նշանակություն ունեցող Գեղարոտ գետը:
Ակտիվիստները մատնացույց են անում Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի Կառավարության նիստի ժամանակ հնչեցրած կարծիքը: Ըստ որի Հայաստանում միակ գետը Գեղարոտ գետն է, որի վրա կառուցված երկու ՀԷԿ-եր, որոնց պատճառով ջրի որակը ենթարկվում է փոփոխությունների: Ապա բողոքի մասնակիցները նշում են, որ այս ամենից հետո նույնիսկ նախարարը ոչ մի կերպ չի արձագանքում իրենց: Ուստի որոշել են հարցը լուծել իրենց ձևով: