Աստղիկ Սաֆարյանը սիրված երգչուհի է։ Նա հանրության շրջանում ճանաչում ձեռք բերեց Հայ սուպերսթար երաժշտական նախագծից։ Աստղիկն այս տարիների ընթացքում երկրպագուների մեծ բանակ ձեքռ բերեց։

Նրա հզոր ձայնը գերել է շատերին։ Աստղիկը տարբերվող երգչուհի է․ ունի յուրօրինակ ոճ՝ թե՛ հագուստում, թե՛ ստեղծագործություններում։ Երգչուհին անչափ սիրում է երգարվեստը և չի պատրաստվում լքել այն։

Նա դեռ 2014 թվականից փոքրիկ բիզնես էր հիմնել․ նա թողարկում էր աքսեսուարներ։ Այս տարի նա որոշել է նորովի մոտեցում ցուցաբերել բիզնեսում և սկսել է ներկայանալ նոր լոգոտիպով, նոր անունով և նոր տեսականիով։

Տարին դեռ նոր է սկսել, բայց Աստղիկն արդեն առանց ժամանակ կորցնելու ջանասիրաբար ու մեծ եռանդով սկսել է աշխատել։ Նոր անվանումն է «Estrella», ինչը թարգմանաբար նշանակում է Աստղ։

Երկրպագուները շնորհավորել են սիրելի երգչուհուն և հավանության արժանացրել երգչուհու նոր գաղափարները և հաջողություններ մաղթել այդ գործում։