Այս լուսանկարում պատկերված ձեռքերը միգուցե ձեզ ոչինչ չեն ասի և սովորական կթվա։ Սակայն երբ կկարդաք և կհասկանաք ձեռքերի նախապատմությունը, կիմանաք մարդկային կյանքի ևս մեկ հուզիչ պատմություն։

Լուսանկարում պատկերված ձեռքերի նախապատմությունը գալիս է դարերի խորքից։ Իրադարձությունը կատարվել է տասնհինգերորդ դարում։ Այդ ժամանակ ապրում էր մի ընտանիք, որտեղ մեծանում էին տասնութ երեխա։ Երևի պատկերացնում եք, թե ինչ դժվարություններով, զրկանքներով կարող էր գոյատևել ընտանիքը։

Ընտանիքում մեծացող երեխաներից երկուսն անչափ շատ էին սիրում նկարել, բայց քաջ գիտակցում էին՝ միայն մեկը կարող էր գնալ սովորելու։ Եղբայրները «գիր ղուշ» խաղի միջոցով որոշեցին, թե ով կգնա սովորելու, իսկ պարտվողն էլ պետք է աշխատեր և վճարեր մյուսի վարձը։

Ալբրեխտ և Ալբերտ եղբայրներից նկարիչ է դառնում Ալբրեխտը և տարիներ անց մի առիթով նա Ալբերտին ասում է՝ եկել է նկարել սովորելու քո ժամանակը, սակայն Ալբերտը բացատրում է, որ այդ տարիների ընթացքում ձեռքերը կոշտացել են և հոդացավեր առաջացել․ նկարելու համար արդեն ուշ է։

Ալբրեխտը մինչև հոգու խորքը տխրում է և կտավը նկարում է եղբոր համար, ով տանջված ձեռքերը վերև պարզված մշտապես աղոթում է իր համար։