Կամո Սեյրանյանը համացանցային հարթակում որոշակի ակտիվությւոն ունի և սիրում է հետևորդներին իր առօրյայի մի մասը դարձնել ու հաճախ է ներկայացնում ընտանեկան ուշագրավ դրվագներ։

Այս անգամ ճանաչված, սիրված դուդուկահարը տեսանյութ է հանրայնացրել, որտեղ հայտնել է, որ պատրաստվում է բկլիկների համար անչափ համեղ ուտեստ պտարաստել։ Կամո Սեյրանյանը հայտնել է, որ պատրաստելու է հավի ճտով աջաբ սանդալ։ Նա նշում է, որ այդ մսատեսակով առաջին անգամ է պատրաստելու։

Բաղադրամասերն արդեն նախապես կտրատած և սեղանին դրված է։ Նախ դասավորեց բանջարեղենի մի մասը, ապա շարեց հավի ճուտը, այնուհետև շարունակեց դասավորել մնացած բանջարեղենները, համեմեց, հավելեց ջուրը և կաթսան դրեց կրակին։

Իսկ մինչ կեփվեր ուտեստը, Կամոն վայելեց սառը գարեջուր և լողաց լողավազանում, որից հետո ցույց տվեց պատրաստի աջաբ սանդալը։

Մատուցելուց առաջ Կամոն ուտեստին ավելացրեց կանաչի։ Ճաշը վայելեց իր թանկ հյուրերի՝ ընկերների հետ։ Մանրամասները դիտեք տեսանյութում։