«Աչքերս փակ կգամ հետդ»․ ահա թե ում է Շուշաննա Թովմասյանն այսչափ վստահում


Շուշաննա Թովմասյանը, ով ժամանակին մշտապես էկրաններին էր, տևական ժամանակ լուռ էր։ Նա սերիալներում այլևս չէր նկարահանվում։

Դերասանուհին բալիկ է ունեցել և նախընտրել է ամբողջովին տրվել երեխայի խնամքին։ Շուշաննան ամուսնացել է և բնակվում է Ամերիկայում։ Եվ ահա դերասանուհին տևական դադարից հետո իր առաջին նկարահանումն է ունեցել։

Նա դերակատարություն է ունեցել տեսահոլովակում։ Այն պատկանում է Գոռ Եփրեմյանին և Շուշաննան կերտել է տեսահոլովակի հերոսուհուն։ Դերասանուհու երկրպագուներն այդ առիթով անչափ ուրախ էին, քանի որ կրկին էկրանին տեսնել Շուշաննային, վաղուց էին ցանկանում։

Շուշանանն նկարահանման հետ մեկտեղ ակտիվությունը մեծացրել է նաև համացանցային տիրույթում։ Նա Թագուհի Օհանյանի հետ համատեղ մի հրապարակում է կատարել, որտեղ նրանք ջերմ գրկախառնված են։

Լուսանկարին կից Շուշաննան գրել է․ «Աչքերս փակ կգամ հետդ»։ Նշենք, որ Թագուհի Օհանյանի որդին Շուշաննայի որդու փոքրիկ Միկայի կնքահայրն է։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!