Տիգրան Խզմալյանը, ով հանրության շրջանում հայտնի է որպես հակառուսական տրամադրվածությամբ, մշտապես հայտնում է, որ հայկական պետականության բոլոր անհաջողությունները կապված են ռուսական կողմի հետ սերտ հարաբերություններ ունենալու հետ։

Քաղաքագետի առաջարկությունն է րոպե առաջ ՌԴ-ի հետ խզել հարաբերությունները և թույլ տալ երկրին ուղղակի շնչել։

Խզմալյանը սոցհարթակում մեծ ակտիվություն ունի և ժամանակ առ ժամանակ անդրադառնում է վերոնշյալ խնդրին և հայտնում իր վերլուծությունները և տեսակետները քաղաքական տարատեսակ անցուդարձի, ներքին քաղաքանության և այլնի մասին։

Այս անգամ կուսակցության ղեկավարը կրկին գրառում է կատարել, որտեղ ուրախությամբ հայտնում է, որ Ռուսաստանը սկսում է Արցախից նահանջել։ Նա մասնավորապես գրել է․ «Աչքալուսանք՝ Արցախի արտգործնախարարի պաշտոնից է հեռացվել Դավիթ Բաբայանը։

Ռուսուլմանությունը նահանջում է նաև Արցախում»։ Գրառումը կապված է Դավիթ Բաբայանի պաշտոնից ազատման հետ, որը Խզմալյանը համարում է ուրախալի լուր և շտապում հայտնել իր լսարանին։