«Անցյալից չեմ կարողանում կտրվել, քանի որ էմոցիաներ և ինձանից մասիկներ եմ թողել այնտեղ»․ Հասմիկ Կարապետյան


Հասմիկ Կարապետյանն ամուսնությունից և բալիկներ ունենալուց հետո տևական ժամանակահատված լուռ էր։ Վերջին շաբաթներում նրա կողմից որոշակի ակտիվություն  է նկատվում։

Նախ ակտիվացրել է ինսթագրամյան օգտահաշիվը, ապա ակտիվ մասնակցում է հարցազրույցների, իսկ օրերս էլ նոր երգի պրեմիերա էր ներկայացրել։ Հասմիկը հերթական հարցազրույցին է մասնակցել և խոսել հետաքրքրական հարցերի շուրջ։ Նա նկատել է, որ վերջին ժամանակներս անհամբեր է դարձել և դժգոհող։

Նշել է, որ կցանկանար իր մեջ փոխել այդ բացասական բնավորություն դարձած գիծը։ Վախերի հետ կապված հարցին երգչուհին պատասխանել է, որ անհաղթահարելի ոչինչ չկա։ Նշել է, որ ինքը խիզախ կին է, մեծ վախեր չունի։

Որպես գերբնական կարողություն՝ երգչուհին նշել է, որ կցանկանար ճանաչել մարդկանց առանց շփվելու և ժամանակ վատնելու։ Հասարակության մեջ Հասմիկին բարկացնում է անտարբերությունը։

Երբ միայնակ է մնում (նշել է, որ դա գրեթե անհնար է) խորհում է անցյալի մասին, մտածում ճիշտ ու սխալ քայլերի մասին։ Երգչուհին նշում է, որ լինելով զգացմունքային մարդ՝ չի կարողանում խաչ քաշել անցյալի վրա։ Իրենից մասնիկեր և էմոցիաներ են դրվել այդ անցյալում։

Սակայն Հասմիկի մոտ կյանքի այս փուլում առավել շատ ապագայի վերաբերյալ մտորումներ են լինում։ Երգչուհուն նյարդայնացնում է, որ աշխատանքում չի կարողամում այնքան ակտիվ լինել, որքան իր կարողությունն է։ Իսկ նյարդային իրավիճակներում նրան կարող է օգնել ընկերական շրջապատը։


Понравилась статья? Поделиться с друзьями: