Անջելինա Ջոլիի դուստրը ոսկերչական զարդերի հավաքածու է ստեղծել


Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դուստր 14-ամյա Զահարան դիզայներ է դարձել։ Իր կարիերան աղջիկն սկսել է ոսկերչական զարդերի հավաքածուի թողարկումով, որը կոչվում է «Zahara Collection»։ Թեև պաշտոնական շնորհանդեսը դեռևս չի կայացել, հայտնի է, որ զարդերը վաճառքի կհանվեն նոյեմբերին։ Զահարան արդեն ցուցադրել է հանրությանը մի քանի զարդ՝ կրելով դրանք իր մայրիկի մասնակցությամբ «Մալեֆիսենթա․ մթի տիրակալը» ֆիլմի պրեմիերային՝ Լոս Անջելեսում։ Զահարան ներկայացել էր սեփական դիզայնի ոսկերչական հավաքածուով՝ ականջօղեր, մատանի և թևնոց։

Հավաքածուի վրա աղջիկն աշխատել է հայտնի ոսկերիչ Ռոբերտ Փրոքոփի հետ, որ ժամանակին ստեղծել է իր մայրիկի՝ Անջելինա Ջոլիի ամուսնական մատանու դիզայնը։ Բացի այդ, Ջոլին 2012-ին հայտնի ոսկերիչի հետ համագործակցության արդյունքում թողարկել է «Style of Jolie» ոսկերչական իրերի հավաքածուն։

Զահարայի հավաքածուն կվաճառվի «Saks Fifth Avenue » խանութների ցանցում և մի քանի բացառիկ ոսկերչական տներում՝ ԱՄՆ-ում և Ավստրալիայում։ Հավաքածուն ներառում է ոսկերչական իրեր սպիտակ և վարդագույն քվարցից և վարդագույն շաղյուփայից։

Վաճառքից ստացված ողջ եկամուտը կփոխանցվի Լոս Անջելեսում գտնվող «House of Ruth Shelters» բարեգործական կազմակերպությանը, որը ժամանակավոր ապաստան է տալիս բռնության ենթարկված կամ ծանր իրավիճակում հայտնված կանանց և երեխաներին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!