Անպայման փորձեք այս աղցանը՝ առողջարար, համեղ, գունագեղ


Վաղուց էր, երբ սնունդը միայն քաղցը հագեցնելու համար էր։ Այսօր սննդի պատրաստումը, մատուցումը իսկական արվեստ է դարձել։

Բոլորն են ցանկանում, որ ուտեստը զարդարի սեղանը, ապա հագեցնի քաղցը։ Ահա հենց այդ համատեքստում էլ առաջարկում ենք համեղ աղցան պատրաստել, որը գեղեցիկ է և անչափ գունագեղ։ Դե իսկ ոսպի և բանջարեղենի օգտակարության և անհրաժեշտության մասին խոսելն էլ ավելորդ է։

Անհրաժեշտ է՝

Եփած ոսպ

Վարունգ

Լոլիկ

Գունավոր պղպեղ

Ֆետա պանիր կամ կաթնաշոռ

Կիտրոնի հյութ

Ձիթայուղ

Սխտոր

Աղ, սև պղպեղ

Բաղադրամասերը վերցրեք այնքան, որքան ցանկալի է և հարմար ձեր ընտանիքի և ընկերների համար։ Այսպես՝ խաշած ոսպին միացրեք մնացած բոլոր բաղադրամասերը, համեմեք և լավ միախառնեք։ Ահա և վերջ։ Այսքան դյուրին պատրաստման ընթացքով և այսքան օգտակար աղցան դուք դեռ չեք պատրաստել։

Պատրաստեք և կհամոզվեք։ Այն կարելի է համադրել ցանկացած ուտեստի հետ։ Անուշ լինի, կարող եք վայելել։


Понравилась статья? Поделиться с друзьями: