Անչափ ցավալի լուր. մահացել է հուլիսի 14-ին վիրավորում ստացած ժամկետային զինծառայող. հավերժ հիշատակ


Կեսօրից հետո ցավալի ու բոթաբեր լուր հանրայնացվեց այն մասին, որ գրեթե տասնօրյա պայքարից հետո զինվորական հիվանդանոցում մահացել է այն ժամկետային զինծառայողը, ով ծանր վիրավորում էր ստացել հուլիստասնչորսյան դեպքերի ժամանակ:

Արթուր Մուրադյանը տասնինը տարեկան էր: Նա շարքային զինծառայող էր, ով ծառայում էր Տավուշի սահմանակից զորամասերից մեկում: Նրա վիճակն իսկզբանե ծայրահեղ ծանր էր բնորոշվում, իսկ այս ինն օրերի ընթացքում, ցավոք սրտի, ոչ մի դրական դինամիկա չէր արձանագրվել:

ՊՆ պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ բժիշկներն այս ընթացքում ջանասիրաբար փորձել են անել ամեն ինչ՝ Ա. Մուրադյանի կյանքը փրկել կարողանալու համար:

Նշենք, որ հասարակության մեջ ևս կար Ա. Մուրադյանի առողջական վիճակի բարելավման մասին տեղեկատվության սպասողականություն ու անհամբերություն, սակայն, ցավոք սրտի, տեղի ունեցավ ցավալին ու անդառնալին:

Հուլիսյան դեպքերի արդյունքում չորս զոհերի թիվն այսպիսով՝ դառնալով հինգ: Հայտնի է, որ մյուս վիրավորների կյանքի որևէ վտանգ չի սպառնում:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!