Որդու կորստի ցավից այն կողմ ոչինչ այլևս լինել չի կարող։ Որդուն կորցրած ծնողի ցավը մեղմացնել, փարատել անհնար է։ Անմահացած հերոս Ալբերտ Հովհաննիսյանին ճանաչում են բոլորը։ Հերոսի հայրը համացանցային տիրույթում բավականին ակտիվ է և իր հոգում բույն դրած կարոտի ու ցավի մասին հաճախ է կիսվում հանրության հետ։

Որդուն կորցրած հոր գրառումները անսահման հուզառատ ու տխուր են։ Անհնար է հոգու այդ անսահման տխրության կողքով անտարբեր անցել։ Ցանկությունն անչափ մեծ է ինչ-որ կերպ օգնել, մեղմացնել, սակայն ցավն այնպիսին է, որ անհնարին է։

Այս անգամ Արտակ Հովհաննիսյանը հանրայնացրել է Ալբերտի լուսանկարը և կից կատարել հուզումնառատ գրառում, որտեղ արծարծված է որդու հանդեպ ունեցած անսահման կարոտը։

Հայրը մասնավորապես գրել է․ «Ալբերտ ջան, տղես, գարունն անցավ, ամառն եկավ, առանց Քեզ ու դեռ ինչքան եղանակներ կգան, կանցնեն առանց քեզ։

Կյանքը անիմաստ ա առանց քեզ: Այնքան կուզեի գոնե մեկ րոպեով գրկեի ու կարոտս մի փոքր թեթևանար: Ի’մ Անմահ Հերոս Ալբերտ Հովհաննիսյան»։