Մհեր Բաղդասարյանին շատերն են ճանաչում և լավ գիտեն, որ Մհերը իր խոսքում բավականին ազատ և անկեղծ է և չի վարանում հայտնի դեմքերի մասին խոսել այն, ինչ կա։ Մհերը և Արայիկը վարում են սկանդալային մի հաղորդում, որտեղ զրուցում են և անդրադառնում հանրային դեմքերի, քննարկում նրանց ու նրանց խոսքը և այլն։

Վերջերս հաղորդման շրջանակում Մհերն ու Արայիկը խոսել են Սուպեր Սաքոյի մասին։ Մհեր Բաղդսրյանը սկանդալային հայտարարություն է կատարել ռեփերի մասին։

Նախ նա նշել է, որ Սաքոն բավականին ուժեղ երաժշտական հոտառությամբ անհատ է և շատ թեթև է տանում իր հասցեին ուղղված քննադատությունները, սակայն անհանգստացած հավելում է, որ վերջերս Սուպեր Սաքոյի արարքը նրան լուրջ անհանգստությունների առիթ է տվել։

«Մի օր՝ գիշերը ժամը 04:00-ին, հուսով եմ՝ ոչ ալկոհոլի կամ այլ խթանիչների ազդեցության տակ, նամակ է գրում՝ պատրաստ է։ Գրում եմ՝ կզանգահարեմ, կպայմանավորվենք։ Պայմանավորվում ենք օր և նա գրում է, որ պատրաստ չէ։ Ես նրան պատասխանեցի, որ ինքս ինձ խոսք եմ տալիս, որ այլևս հարցազրույց չեմ վերցնելու իրենից»,- պատմել է Մհերը:

Այնուհետև հավելել է, որ ժամանակին մի հարցազրույց է ունեցել ռեփերի հետ և մի կարևոր սկանդալային հատված, որը կարող էր իր հաղորդմանը է՛լ ավելի մեծ համբավ բերեր, դուրս են բերել, քանի որ ռեփերն էր խնդրել։ Եվ այժմ էլ չի պատրաստվում հանրայացնել, քանի որ պահպանում է իր տղամարդու խոսքը։