Այս բաղադրատոմսով պատրաստված բլիթները կարող են ուտել շատ փոքրերը նաև։ Դրանք համադրեք մածունով։ Անչափ համով և դյուրին են ստացվում և որ կարևոր առավելություն է համարվում՝ անչափ արագ են պատրաստվում։ Համեղ բլիթներ ստանալու համար անհրաժեշտ է՝
Հավկիթ — 2 հ․
Շաքարավազ — 90 գ
Բուսայուղ — 80 մլ
Վանիլ — 1 թ․ գ․
Մեղր — 90 գ
Սոդա — 1 թ․գ․
Ալյուր — 480 գ
Հարած հավկիթներին հավելել շաքարավազը, հարել, ապա լցնել բուսայուղը, վանիլինը, մեղրը և խառնել։ Լցնել սոդա, խառնել, որից հետո շաղել ալյուրը և ստանալ փափուկ խմոր։
Փաթաթել թաղանթով և սառնարանի մեջ պահել 30 ր։ Բացել գրտնակի օգնությամբ և կտրել շեղանկյունների տեսքով, դնել յուղաթղթով պատած ձևամանի մեջ, վրան հավկիթի և կաթի խառնուրդ քսել, պատառաքաղով նախշել և թխել 180 աստիճան ջեռոցում 10 ր։
Համեղ է թեյով, սուրճով, մածունով, ինչպես որ կցանկանաք և կնախընտրեք ինքներդ։ Բլիթներն օրեր շարունակ թարմ տեսքը և համը պահպանում են։ Հավատացնում ենք՝ արժի փորձել։