Անահիտ Մուտաֆյանը լինելով ակտիվ ցուցարար՝ շարունակում է մնալ փողոցում։ Եվ դեռ երեկ նա հայտարարեց, որ անգամ եթե մնա մենակ, ապա միևնույնն է փակելու է փողոցները։

Այս անգամ դերասանուհին հանրայնացրել է եղբոր լուսանկարը, ում բերման են ենթարկում։ Լուսանկարում ֆիքսված է հենց այդ պահը։

Մուտաֆյանը գրում է, որ իր փոխարեն ուրիշ քույր այս տեսարանից կլացեր, կուշաթափվեր և ամեն ինչ կաներ, որ կրտսր եղբայրն այլևս չմասնակցի ոչ մի շարժման։

Սակայն պնդում է, որ սա իրենց ընտանիքի համար չէ և մասնավորապես եղբոր, որովհետև նրա ոգին տեղն է։ Եղբոր՝ Նարեկի անունն Արցախ է, իսկ ազգանունը՝ Հայաստան։ «Նարեկին բերման ենթարկելով չեք ընկճի, չեք կոտրի։

Նա չկոտրվեց, երբ եռամսյա ապօրինի կալանքի մեջ էր, նա չկոտրվեց, երեք տարի շարունակ քաղաքական հալածանքների մեջ, նա չկոտրվեց երեկ, չի կոտրվի այսօր և երբեք», — գրել է Անահիտ Մուտաֆյանը և կոչ արել հայ տղաներին լինել խիզախ, քանի որ ապագա սերնդին հայրենիք են պարտք։