Բոլորն էլ ցանկանում են հյուրերին պատշաճ ճանապարհել, հյուրասիրել համեղ և գեղեցիկ, իսկ վերջին տարիներին էլ խոհանոցային էսթետիկան գլխավոր կետերից մեկն է համարվում։

Ահա այս նյութում ցանկանում ենք ներկայացնել անչափ յուրօրինակ մի ուտեստի բաղադրատոմս, որը և՛ գեղեցիկ է, և՛ անչափ համեղ։ Հավատացեք՝ հյուրերն ուղղակի հիացած կմնան, իսկ սեղանն անչափ գեղեցիկ և տոնական տեսք կունենա։

Անհրաժեշտ է՝
Պեկինյան կաղամբ — 1 h.
Հորթի աղացած միս — 500 գ
Սոխ — 3 հ․
Բրինձ — 80 գ
Աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ
Տոմատ — 2 ճ․գ․
Բուսայուղ — 50

Պեկինյան կաղմաբի պոչուկը հեռացնել, առանձնացնել թերթերը և վրան լցնել եռման ջուր՝ թողնելով 10 ր։ Այնուհետև բոլոր բաղադրամասերը միախառնել և ստանալ միջուկը։ Ձեռքերի օգնությամբ ստանալ գնդիկներ, որոնք անհրաժեշտ է դնել կաղամբի թերթերի մեջ և ձևավորել։

Ձևավորման և եփամն ողջ մանրամասներին կարող եք ծանոթանալ ինչպես կցված լուսանկարներում, այնպես էլ վարը ներկայացված տեսանյութում։ Բարի ախորժակ։