Բնությունն ինքնին հրաշք է և նրա յուրաքանչյուր ստեղծագործություն աննման, անկրկնելի ու յուրահատուկ է։ Անվերջ կարելի է հիանալ բնության ամեն մի մասնիկով, զարմանալ ու ապշել բնության կատարելությունից։
Այս նյութում ներկայացնում ենք մի բույս, որն իր տեսակով զարմացնում է մարդ անատին։ Այս բույսի գոյության մասին մարդիկ վաղուց են իմացել, սակայն զարմանալ չեն դադարում։
Այն իրենից ներկայացնում է ծաղիկ, որը ստացել է «Սուրբ հոգու ծաղիկ» անվանումը, իսկ թե ինչո՞ւ՝ կիմանաք նյութն ամբողջությամբ կարդալուց հետո։ Եվ այսպես, որքան էլ զարմանալի կթվա շատերին, բայց այս ծաղիկը աղոթ անող անհատի է հիշեցնում։
Բույսը պատկանում է խոլորձների ընտանիքին և հազվագյուտ տեսակ է։ Այն տարին մեկ անգամ է ծաղկում և տարին մեկ անգամ հիացնում մարդուն։
Ծաղկելուց առաջ ասես աղոթք է անում, բայց երբ ծաղկում է, վերածվում է թռչող աղավնու։ Ծաղկի լուսանկարը ներկայացնում ենք նյութին կից։