Այսօր Քիմ Քադաշյանի ծննդյան օրն է․ ահա թե քանի տարեկան դարձավ համաշխարհային ճանաչում ձեռք բերած հայուհին


Այսօր՝ հոկտեմեբրի քսանմեկին, Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է։ Համաշխարհային ճանաչում ձեռք բերած հայուհին այսօր դառնում է քառասուներկու տարեկան։

Մոդել, նորաձևության կարկառուն ներկայացուցիչ և իրապատում շոուների թագուհի Քիմի նախնիները եղեռնից մազապուրծ եղած ընտանիքից են եղել։ Քիմը բավականաչափ ուսումնասիրել և լավ  է տիրապետում Հայոց պատմության այդ ողբերգական էջը։

Նա իր հարցազրույցներում բազմիցս նշել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելի դարձնելու և պատմությունը բարձրաձայնելու ու լսելի դարձնելու գործում ինքն ամեն բան պետք է անի։

Նա անչափ հպարտ է իր հայկական արմատներով։ Նրա հայրը Ռոբերտ Քարդաշյանն է, ով ժամանակին անվանի իրավաբան էր։

Դեռ անցյալ տարի Քիմն ուսումնասիրեց իրավաբանի մասնագիտությունը և ստացավ իրավաբանի կոչում։ Նա իր հրապարակումներից մեկում գրել էր, որ հայրը հպարտ կիներ իրենով։ Քիմը չորս զավակների մայր է։

Նա ամուսնալուծվել է ռեփեր Քանյե Ուեսթից, ով հանդիսանում է չորս երեխաների հայրը, և այժմ իր կողքին ունի նոր սիրելի։ Շնորհավորում ենք Քիմ Քարդաշյանին և լավագույնը մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями: