Այսօր մեծանուն հայ գրող, վիպասան, դրամատուրգ և այլ ոլորտներում լավագույնս ներկայացած Վիլյամ Սարոյանի հիշատակի օրն է։ Ֆրեզնոյում ծնված, այնուհետև գործունեությունը օտար ափերում ծավալած Սարոյանի նախնիների 1915-ին տուժած հայեր են եղել։

Գաղթել և հաստատվել են Ամերիակայում։ Մեծանուն գրողը լավագույն օրինակն է այն անհատի, որ ինքնակրթությամբ կարելի կերտել այնպիսի ճանապարհ, որ անհատից դարեր խոսեն, հիշեն ու խոր հարգանք տածեն։

Ապագա գրողն իր մասնագիտության հարցում կողմնորոշվեց այն ժամանակ, երբ մայրը նրան փոխանցեց հոր օրագիրը, որտեղ որդին գտավ հիանալի ստեղծագործություններ։ Եվ այդ պահին ներքուստ արդեն Վիլյամն ընտրել էր մասնագիտությունը։

60 տարի առաջ հենց այս օրը, Ֆրեզնոյում, 72 տարեկան հասակում վախճանվում է Վիլյամ Սարոյանը՝ թողնելով ստեղծագործական մեծ ժառանգություն։ Վիլյամը 1942 թվականին ծառայության է անցել ։ Նա այդ ժամանակ գրել է զինվորական թեմատիկայով սցենարներ։ Ամուսացել է երկու անգամ։

Կանացից մեկը հրեա էր, ումից Սարոյանը ունի որդի՝ Արամը, և դուստր՝ Լուսինեն։ Դիակիզումից հետո գրողի մարմնի մի մասը ամփոփվել է Ֆրեզնոյում, իսկ երկրորդ մասը՝ Կոմիտասի անվան պանթեոնում։ Նախավերջին նկարում գրողի որդին է՝ Արամը։