Այսօր Վարդուհի Վարդանյանի հիշատակի օրն է․ մանրամասներ վաղամեռիկ երգչուհու կյանքից


Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Վարդուհի Վարդանյանի հիշատակի օրն է։ 2006 թ․ այս օրը երգչուհին անժամանակ հեռացավ կյանքից։ Նա կյանքով լեցուն, կենսուրախ անհատականություն էր։

Նրա կյանքն ընդհատեց չարաբաստիկ, ողբերգական ավտովթարը։ Վարդուհին մանկահասակ որդի ուներ, ով առանց մայր մեծացավ։ Այսօր բոլորին հայտնի Ռուբենն արդեն ընտանիք ունի և չորս ամսական դուստր, ում շնոհել է մայրիկի անունը՝ Վարդուհի։ Վարդուհին մահացել է 30 տարեկան հասակում։

Վարդուհի Վարդանյանը հրաշալի ձայն ուներ և յուահատուկ ոճ։ Բեմում իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում։ Հանդիսատեսը նրան շատ էր սիրում և այսօր էլ նրա երիտասարդ ավարտված կյանքի համար անսահման ափսոսում են։

Չարաբաստիկ այդ ավտովթարը տեղի է ունեցել Սևան-Մարտունի մայրուղում։ Վարդուհին հանդես է եկել մի շարք միջազգային մրցույթներում և ստացել բարձր պարգևներ։ Ճանաչվել է Հայաստանի լավագույն երգչուհի։

Այսօր նրա ընկերները հիացմունքնով, թախիծով և անսահման կարոտով են հիշում Թութուշին (նրանք հենց այդպես էին անվանում սիրելի ընկերոջը)։


Понравилась статья? Поделиться с друзьями: