Այսօր Սևակ Ամրոյանի ծննդյան օրն է


Երիտասարդ ու արդեն իսկ մեծ սեր ու ճանաչում ձեռք բերած երգիչ Սևակ Ամրոյանը տոնում է ծննդյան երեսունամյակը: Սևակը, ծնվելով երևանում, ավարտել է Պռոշյան ավանի միջնակարգ դպրոցը: Դպրոցական կրթությանը հաջորդել է բարձրագույն երաժշտական կրթությունը Կոնսերվատորիայում:

Սևակի կրթությունն ու տարերքը ժողովրդական երգն է: Հենց ժողովրդական երգի միջոցով էլ հանդիսատեսը ճանաչեց ու սիրեց երիտասարդ երգչին:

Սևակը երաժշտական տարբեր հեռուստանախագծերում է հանդես եկել: Նախ որպես մասնակից է փայլել, ապա նաև՝ ժյուրիի բանիմաց ու պրոֆեսիոնալ անդամ:

Մասնագիտական գործունեության ընթացքում Սևակը մի շարք հաջողված երգեր ու դրանց հիման վրա նկարահանված տեսահոլովակներ է հասցրել ներկայացնել իր երգարվեստի սիրահարներին: Նա հաջողությամբ համագործակցում է նաև ասպարեզի այլ ներկայացուցիչների հետ:

Հանրաճանաչության հետ մեկտեղ Սևակը խուսափում է հանրայնացնել անձնական կյանքին վերաբերող դրվագները: Հետաքրքրասեր երկրպագուներին հարցերն այս թեմայով գրեթե միշտ անպատասխան են մնում, կամ երկիմաստ ու անորոշ կերպով պատասխան ստանում:

Հայտնի է միայն, որ նրա սիրտն այլևս զբաղված է:


Понравилась статья? Поделиться с друзьями: