Վահե Տեր-Մինասյանին որպես բժիշկ գնահատում և սիրում են շատերը։ Իր երիտասարդ տարիքին նա կարողացել է հասնել մասնագիտական վերելքների և բարեխղճորեն է կատարում իր աշխատանքը ու սրտացավ վերաբերմունք ցուցաբերում իր պացիենտներին։

Երիտասարդ բժիշկը նաև ակտիվ է սոցիալական հարթակներում և բացի աշխատանքային թեմատիկայով հրապարակուներ կատարելուց, նաև սիրով ներկայացնում է ընտանեկան դրվագներ։

Վահեն բազամզավակ հայր է և լավագույն հայրիկի օրինակ։ Այսօր որդու տարեդարձի առիթով հայրը հուզիչ գրառում է կատարել և այդ կերպ շնորհավորել որդուն, ումով անսահման հպարտանում է։ Վահեի մայրը վաղ է լքել կյանքը։

Բժշկի հայրը՝ Աշոտ Տեր-Մինասյանը, գրել է․ «Այսօր որդուս ծննդյան օրն է։ Ամեն օրվա պես երեկոյան ուշ ժամի տուն կգա՝ հոգնած, բայց ուրախ հերթական վիրահատույթունների արդյունքից։ Երեխաներրին չենք ստիպի շուտ քնեն, որովհետև քանի օր է սպասում են հայրիկին շնորհավորելու։

Շնորհավոր տարեդարձդ, Վահե՛ ջան, առողջ, երջանիկ ու երկար տարիների կյանք ունենաս։ Լուսինիս հետ առողջ, խելացի և քեզ նման ընկերասեր, մարդասեր ու հայրենասեր երեխաներ դաստիարակեք»։