Այսօր Սիլվա Հակոբյանի ընտանիքում օրը տոնական է։ Նրանք նշում են դստեր՝ Միլայի ծննդյան օրը։ Բոլորին հատնի և շատերի կողմց սիրված փոքրիկն այսօր դարձավ երեք տարեկան։
Երգչուհի մայրիկի երկրպագուները անչափ շատ են սիրու Միլային և սիրով հետևում են նրա կյանքի ուշագրավ իրադարձություններին։ Սիլվա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչպես է սկսվել և ինչպես է ընթանում դստեր օրը։ Միլան առավոտյան արթնացել է և գլխավերևում տեսել շատ փուչիկներ։
Նա ժպիտը դեմքին, բարձր տրմադրությամբ է սկսել օրը։ Այնուհետև վաղ առավոտից ստացել է իր նվեները․ քաղցրավենիք պապիկի կողմից, տիիկնիկ և գեղեցիկ զգեստ մայրիկի կողմից, հեծանիվ և այլ շատ նվերներ։
Սիլվա Հակոբյանը հրապարակումներին կից գրել է, որ նվերների շարքը շարունակելի է։ Երգչուհու համացանցային հարթակը լի է շնորհավորանքներով և բարեմաղթանքներով, ջերմ խոսքերով։
Մենք նույնպես միանում ենք բոլոր շնորհավորանքներին և խաղաղ ու առողջ մանկություն մաղթում փոքրիկ Միլային։ Իսկ Սիլվայի հրապարակումները դստեր տարեդարձի առիթով դիտեք վարը։