Իննսուն տարի առաջ այս օրը Մուշեղի և Սանամի ընտանիքում ծնվում է առաջնեկը՝ Մհերը: Դժվար տարիներ են բաժին ընկնում այդ ժամանակաշրջանի մարդկանց: Այդ դժվարությունները չեն շրջանցում նաև Մկրտչյաննների ընտանիքին:
Հետագայում դերասանն արդեն հասուն ու կայացած մարդ էր, սակայն մեծ կարոտով ու ափսոսանքով էր հիշում կարսված մանկությունը:
Բեմի հանդեպ առանձնահատուկ սերն ու վերաբերմունքն անկառու էր դեռ վաղ տարիքում: Իսկ դպրոցական կրթություն ստանալուց հետո թատերական դիմած Մհերին առանձնահատուկ տաղանդի համար միանգամից երկրորդ կուրս են փոխադրում:
Շուտով նրա համբավը դուրս է գալիս հայրենի Գյումրուց՝ տարածվելով նախ Հայաստանով, ապա նաև Խորհրդային միությունով մեկ:
Մեկը մյուսի հետևից բազմաթիվ հաջողված ֆիլմեր, թատերական ներկայացումներ, վաստակավորի կոչումներ ու ձեռքբերումներ:
Այսօրինակ հաջողությունները, սակայն, միայն մասնագիտության ոլորտում էին: Դերասանի անձնական կյանքում, սակայն, անդորրն ու երջանկությունը ժամանակ առ ժամանակ էր միայն այցելում, այն էլ շատ կարճ ժամանակով:
Մհեր Մկրտչյանի ֆենոմենը շարունակում է անգերազնացելի մնալ: