Մեծ բարերար Լևոն հայրապետյանը կբոլորեր ծննդյան յոթանասուներկու տարին։ Նա ծնունդով Արցախի Վանք համայնքից էր։ Լևոն Հայրապետյանը հիմա էլ, և դեռ երկար տարիներ հիշվում ու հիշվելու է որպես բացառիկ նվիրյալ ու հոգատար հայրոդի։

Լևոն Հայրապետյանն իր կրթությունը ստացել է Մոսկվայում՝ տեղի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ Ուսումնառությունից հետո սկսել է զբաղվել լրագրությամբ, հիմնադրել է «Սավրեմենիկ» հրատակարչությունը։

Այնուհետև Լ․ Հայրապետյանը ներգրավվել է նավթի վաճառքի բիզնեսի մեջ՝ հասնելով լուրջ հաջողությունների։ Որոշակի ֆինանսական հաջողությունների հասնելուց հետո Լ․ Հայրապետյանը նախաձեռնել է բարեգործական ծրագրեր՝ նպաստելով հայրենի Արցախի վերակառուցմանը։

Նրա իրականացրած բարեգործական ծրագրերի շնորհիվ վերակառուցվել կամ հիմնովին կառուցվել են դպրոցներ, մշակութային, կրթական ու ռազմական տարատեսակ նշանակությունների կառույցներ, իրականացվել են կարևոր ու արժեքավոր միջոցառումներ արցախյան տարածաշրջանում։

2014 թվականին բարերարն ռուսական օդակայանում ձերբшկшլվում է, իսկ երեք տարի անց՝ աշնանը, նա մահանում է։ Լ․ Հայրապետյանը պատվո շքանշանների է արժանացել իր ազգանվեր գործունեության համար։