Այսօր Հրաչյա Հարությունյանի տարեդարձն է․ մանրամասներ նրա կյանքից


Այսօր՝ փետրվարի տասնչորսին, Հրաչյա Հարությունյանի տարեդարձն է։ Սիրված արտիստն այսօր դարձավ 62 տարեկան։

Դերասանը ծնվել է Երևանում և նախնական ու հետագա կրությունը, ինչպես նաև աշխատանքային գործունեությունը նույնպես ստացել Երևանում։

Հրաչյա Ղափլանյանի անվան թատրոնում աշխատում է որպես դերասան։ Նա այս թատրոնում աշխատում է դեռևս 1978 թվականից։

ՀՀ վաստակավոր արտիստը նկարահանվել է ֆիլմերում, հեռուստասերիալներում և հրաշալի կերպարներ, դերեր կերտել թատրոնի բեմում։

Տարիներ շարունակ նրա յուրաքանչյուր կերտած կերպար գերել ու հիացրել է իր հանդիսատեսին։ Հրաչյա Հարությունյանն ամուսնացած է հրաշալի երգչուհի Սյուզան Մարգարյանի հետ և ունի մեկ դուստր՝ անկրկնելի Սիրուշոն։

Դերասանն ապրում  է ընտանեկան ջերմ կյանքով, վայելում աշխատանքը և ժամանակը սիրով  անցկացնում սիրելի թոռնիկների հետ։ Դերասանն արդեն երեք թոռնիկների պապիկ է։ Սոցտիրույթում դերասանին անդադար շնորհավորում են և ջերմ մաղթանքներ հղում։

Մենք նույնպես միանում ենք շնորհավորանքներին և արտիստին լավագույնը մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!