Այսօր Հրաչյա Հարությունյանի ծննդյան օրն է․ մանրամասներ դերասանի կյանքից


Այսօր՝ փետրվարի տասնչորսին, Հրաչյա Հարությունյանը նշում է տարեդարձը։ Սիրված դերասանն այսօր դարձավ 61 տարեկան։

Արտիստը ծնվել, կրթվել է Երևանում, ապա աշխատանքային գործունեությունը  մինչ այսօր ծավալում է քաղաքամայր Երևանում։ Այժմ նա աշխատում է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Խաղացել է մի շարք ներկայացումներում, ֆիլմերւմ և կերտել բազմապիսի խորհրդավոր դերեր։

Նա սիրվել է հանդիսատեսի և հեռուստադիտողի կողմից առաջին իսկ ներկայացումներից։ Ընտանիքում բոլորը բեմի հետ կապված են։ Կինը՝ Սյուզան մարգարյանը, սիրված երգչուհի է, իսկ դուստրը՝ Սիրուշոն, նույնպես սիրված է, ում արվեստը գնահատաում է նաև արտասահմանցի հանդիսատեսը։

Սյուզանի և Հրաչյայի  երիտասրադ տարիներից սկսած՝ հանրությունը հիանում է զույգով և օրինակ վերցնում։ Նրանց մշտապես միասին են հիշում, միշտ սիրով և ժպտերես։

Նրանց միակ դուստրը՝ Սիրուշոն, մեծացել է սիրո և նվիրումի  մեջ։ Նյութին կից ներկայացնում ենք ընտանիքի մի քանի արխիվային լուսանկարներ։


Понравилась статья? Поделиться с друзьями: