Այսօր՝ հուվարի 09- ին, իր տարեդարձն է տոնում սիրված արտիստ Հրանտ Թոխատյանը։ Հրանտն այսօր դարձավ 67 տարեկան։ Սիրված դերասանը ծնվել է Երևանում, այնուհետև կրթությունը և հետագա աշխատանքային գործունեությունը ծավալել Հայաստանում՝ զուգահռելով նաև այլ երկրների հետ աշխատանքային պայմանագրեր։
Հրանտ Թոխատյանը կերտել և շարունակում է կերտել այնպիսի դերեր, կերպարներ, որմոնք շտապես տպավորվում և հիշվում են հանդիսատեսների կողմից։
Դերասանը կերտել է ինչպես հումորային, այնպես էլ առավել լուրջ կերպարներ։ Նա ասես ծնվել է բեմի համար։ Դերասանը երեք երեխաների հայր է։
Նախկին ամուսնությունից նա երկու որդի ունի, իսկ այժմ ամուսնացած է դերասանուհի Լուիզա Ներսիսյանի հետ, ում հետ համտատեղ կյանքի ընթացքում ունեցել են մեկ դուստր՝ Լիլիթը, ով իր առաջին քայլերն է սկսել անել կինոյում և թատրոնում։
Քչերը երևի կիմանան, որ Հրանտը մասնագիտությամբ ռուս բանասեր է և որոշ ժամանակ Օշականում աշխատել է որպես ռուսաց լեզվի և ռուս գրականության ուսուցիչ։ Շնորհավորում ենք մեծ արտիստին և լավագույնը մաղթում։