Այսօր Կոմանդոսի ծննդյան օրն է․ մանրամասներ ռազմական գործչի, հերոսի կյանքից


Այսօր՝ մայիսի քսաներկուսին, ազգային հերոս Կոմանդոսի ծննդյան օրն է։ Ռազմական գործիչը ծնվել է 1939 թ․։ Ծննդավայրը Թբիլիսին է։ Կրթությունը ստացել է Բաքվի ուսումնարանում, ապա շարունակել Լենինգրադում։

Ակտիվ մասնակցել է Արցախյան առաջին պատերազմում։ Նաև պատրաստակամություն է ցուցաբերել վարժանքներ անցկացնել կամավորական խմբերի հետ։

Նրա հրամանատարությամբ ազատագրվել է ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Տող գյուղը, ինչպես նաև մասնակցել է Շուշիի ազատագրման նախապատրաստական գործողություններին։ Արկադի Տեր-Թադևոսյանը մահացել է երկու ամիս առաջ՝ մարտի 31-ին։

Երբ լսում էր, թե ինչպես են մեծարում, ժպտում էր և ասում, որ ինքը ոչինչ էլ չի արել , ուղղակի իրեն սովորեցրել են մարտարվեստ, որը պատերամի օրերին փոխանցել է գործընկերներին։

Մենք հպարտ ենք լինել իրական հերոսի ժամանակակիցը, ինչպես ժամանակին հպարտ են եղել մեր պապերը, որոնք տեսել են ժամանակի հերոսներ Անդրանիկին կամ Չաուշին։ Սերունդները հպարտորեն են փոխանցելու Արկադի Տեր-Թադևոսյան անունը։


Понравилась статья? Поделиться с друзьями: