Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է. ահա թե ինչ լուսանկարներ է հրապարակել նա


Շատ-շատերին սիրելի, մշտապես անփոփոխ երիտասարդ ու զվարթ Զառա Արամյանն այսօր տոնում է ծննդյան հիսունմեկամյակը: Զառան դեռ մանկությունից եղել է թատրոնի բեմում ու ռադիոյի եթերում:

Սովորելով ԵՊՀ-ի ռուսաց լեզվի ու գրականության ֆակուլտետում՝ դեռ ուսանողության տարիներից աչքի է ընկել ակտիվ խմբագրական ու կազմակերպչական գործունեությամբ:

Հետո նա նաև սկսել է հանդես գալ հեռուստատեսությամբ: Հումորային ֆիլմերում, մանրապատումներում նրա մասնակցությունը յուրահատուկ հմայք ու գեղեցկություն էր տալիս նախագծերին:

 

Զ. Արամյանի այցեքարտը, թերևս, տարիներ շարունակ եթեր հեռարձակվող «Համով զրույց» հաղորդաշարն էր, որի շրջանակներում նա հետաքրքիր, անկեղծ ու համով զրույցներ էր վարում տարբեր ականավոր դեմքերի հետ:

Լինելով անկեղծ ու բաց մարդ՝ նա երբեք չի խուսափում խոսել իր ուրախություններից, հաջողություններից ու դժվարություններից:

Երկու զավակների հոգատար ու սիրող մայրը նաև ընտանիքի լավ կին է: Ծննդյան օրվա մեկնարին՝ հենց կեսգիշերն անց, նա բավականին ուշագրավ լուսանկարներ է հանրայնացրել զավակների հետ:

Սույն լուսանկարները ներկայացված են կից:


Понравилась статья? Поделиться с друзьями: