Այսօր Գաբրիել Սունդուկյանի ծննդյան օրն է


Այսօր հայ մեծանուն դրամատուրգ և հասարակական գործիչ Գաբրիել Սունդուկյանի ծննդյան օրն է։ Հուլիսյան այս օրը՝ 1825-ին, նա ծնվել է վրաստանյան նահանգի Թիֆլիս քաղաքում՝ առևտարականի ընտանիքում, սակայն մայրը շուտ մահացավ՝ ողջ հոգսը կնոջ նուրբ ուսերին թողնելով։

Ուսանելով Հ. Շահան-Ջրպետյանի դպրոցում՝ նա տիրապետել է հայերենի՝ և՛ հին, և՛ նոր, ֆրանսերեն, իտալերեն, անգամ լատիներեն։ Ապա ուսումը շարունակելէ Արզանյանների կրթահամալիրում, ինչից հետո թիֆլիսյան ռուսական գիմնազայում։ Հրաշալի առաջադիմությամբ նա ընդունվել է Ս․ Պետերբուրգի համալսարան։

Այս հրաշալի կրթությունն օգնել է նրան ստեղծագործել այդպիսի հրաշալի ոճով։ Նա հայկական գրականությունում մտցրեց ռեալիզմը, որն այդ ժամանակ եվրոպական երկրներում էր տարածված։ Ուսանելու տարիներին հաճախելով պետերբուրգյան թատրոններ՝ ձևավորել է անկրկնելի թատերական ճաշակը, որի շնորհիվ նա առանձնանում է բոլորից։

Մահացել է 1912-ի մարտի քսանինին՝ Թիֆլիսում։ Ամփոփված է թիֆլիսյան Խոջիվանքի պանթեոնում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!