Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս, սերժանտ Արման Անդրասյանի ծննդյան օրն է


Արման Անդրեասյանն այսօր կբոլորեր իր քսանչորս տարին, սակայն ապրիլյան ճակատագրական օրերն ընդհատեցին ոչ միայն Արմանի, այլև հարյուրավոր այլ երիտասարդների կյանքի ուղին:

Ծնվելով Արթիկում՝ Արմանն ապրել և դպրոց է գնացել հարակից Մանթաշում: Գյուղական բազմազան գործերը, ծնողներին օգնելը չեն խանգարել Արմանին դպրոցում լավ սովորել և փայլել իր գիտելիքներով: Նա մանկուց աչքի է ընկել իրեն հատուկ ինքնավստահությամբ ու խիզախությամբ:

Տանն իրեն տղամարդու պես դրսևորող տղայի համար առաջնային են եղել տանեցիների հոգսերն ու կարիքները: Նա երազում էր վերականգնել վատ տեսնող տատիկի տեսողությունը: Արմանի բազմաթիվ երազանքները միառժամանակ հետաձգվել էին զինծառայության շրջանով պայմանավորված:

Զինծառայության ընթացքում Արմանը ծնողներին տեղեկացրել է, որ ցանկանում է շարունակել զինծառայության ուղին՝ ոլորտում իր ներդրումն ունենալու համար: Նա նպատակ ուներ ավելի բարձրացնել արդեն իսկ ստացած սերժանտի կոչումը:

Ընտանիքում լինելով հինգ տղաներից մեկը՝ Արմանը մշտապես աչքի է ընկել իր նրբանկատ, հոգատար ու ջերմ վերաբերմունքով տանեցիների, մանավանդ մոր նկատմամբ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!