Մգեր Արմենիան շարուակում է ակտիվ մնալ համացանցային տիրույթում, սակայն վերջին շրջանում արտիստի հրապարակումների բովանդակույունը փոխվել է։

Նա քաղաքական բնույթի հրապարակումներով այլևս հանդես չի գալիս։ Շատերն են հիշում, որ Մհերը երթեր էր կազմակերպում և նույնիսկ հացադուլ էր հայտարարել և պահանջում էր երկրի վարչապետի հրաժարականը։

Եվ ահա նա մի կարևոր հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ նշում է, որ որոշում է կայացրել այլևս քաղաքականությամբ չզբաղվել։

Հայտարարությունը երգիչը կատարել է ռուսական հաղորդումներից մեկի ժամանակ։ Մհերը նշել է, որ կուսակցությունը կշարունակի գործունեությունը, սակայն ինքն այլևս այդ հարցերով չի զբաղվում և հինգ տարի դադարից հետո վերսկսել է գործունեությունը երգարվեստում և իրեն նվիրում է արվեստին։

Իսկ հարցին, թե քաղաքականությամբ զբաղվելով ինչի դեմ էր պայքարը, Մհերը պատասխանել է, որ այդ շրջանի իրավիճակին։ Ապա խոսել է Ռիտա Սարգսյանի մասին և ասել, որ նրա նման առաջին տիկին այլևս չի լինի։