Հայտարարագրումը որոշ պատգամավորների, մեղմ ասած, սրտով չէ՝ այնուամենայնիվ, դա պարտադիր գործընթաց է։ Եվա ահա հայտարարագրման վերաբերյալ հարց — պատասխանի ընթացքում «Հայաստան» դաշինքից Վահե Հակոբյանին խնդրել են պատմել հայտարարագրում նշված 2 նկարների մասին (Այվազովսկի և Սարյան), որոնք մշակությաին բարձր արժեքներ են։

Հարցին պատգամավորը պատասխանել է, նախ նշելով, որ ուրախ է ունեցվածքի նկատմամբ տեսնել այդչափ հետաքրքրություն, ապա հավելել է՝ երկու նկարները կնոջ սեփականությունն են։

Այնուհետև նկարագրելով նկարները՝ նշել է, որ փոքրիկ և արժեք չունեցող նկարներ են, որը նվեր է, ժառանգություն։ Հարցը հնչեցրել է Վլադիմիր Վարդանյանը և բարձր է գնահատել գեղարվեստի նկատմամբ Հակոբյանի հետաքրքրվածությունը։

Վարդանյանը նշել է՝ արվեստը պատկանում է ժողովրդին և չեն մտածե՞լ արդյոք ամուսինները նկարները հանձնել Ազգային պատկերասրահին։ «Այդ 2 նկարները ժառանգություն են, կնոջս օժիտն են»,- ասել է Հակոբյանը, ապա հավելել, որ մտածել են հանձնելու մասին, բայց առայժմ զերծ կմնան։

Այս երկխոսությունը համացանցում լայն տարածում է գտել և արժանացել քննադատությունների, իսկ որոշ օգտատերեր նշում են, որ ԱԺ-ում չեն հիշում, թե ինչու են հավաքվել։ Տեսանյութը՝ կից։